Եվրամիությունն աջակցում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը։ Այս մասին ապիլի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժանմունքի ղեկավար Խոա Բին Աճեմյանը՝ մեկնաբանելով ՀՀ Կառավարությանն աջակցելու ծրագրերը։

Մինչ այդ 2 տարվա ընթացքում ու դարձյալ ԵՄ աջակցությամբ Հայաստանի բոլոր քաղաքացիները կստանան ID քարտեր։ Դրան կհատկացվի մոտ 20 մլն եվրո ։Իսկ հետո այդ քարտերին կկցվեն նաեւ քաղաքացիների հիվանդանոցային քարտերը։ «Այդ ժամանակ Հայաստանի ցանկացած քաղաքացի կկարողանա ստանալ անհատական բուժօգնություն ու բժշկի ցուցումներ»,- հավելել է Աճեմյանը։