Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ, հայտնում է Թրենդը։
Հանդիպման ընթացքում Ալիեւը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը։ Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են հումանիտար կապերի, այդ թվում մեդիա ոլորտում։
Սոլովյովը նշել է, որ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ ծանոթացումն իր համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։




























