Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին այսօր՝ ապրիլի 8-ին, այրված «ԳԱԶելի» ուղեւորին Արմավիր բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից՝ նշելով, որ 23-ամյա Գեւորգ Ա.-ն բազմաթիվ վնասվածքներ է ունեցել եւ որոշում է կայացվել տեղափոխել Երեւան:
Տուժածներից Հարություն Բ.-ն էլ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին «ԳԱԶելն» ամբողջությամբ այրվել է:




























