Jeep ընկերությունը ներկայացրել է Grand Cherokee-ի նոր մոդիֆիկացված տարբերակը, որն ստացել է Trackhawk անվանումը: Ավտոարտադրողն այս մոդելը համարում է ամենահզորն ու ամենաարագն աշխարհում, հաղորդում է Motor-ը:

Մոդելը հագեցած է V կոմպրեսորային «ութնյակով»՝ 6.2 լիտր աշխատանքային ծավալով: Շարժիչը 717 ձիաուժ հզորություն ունի: Նման շարժիչով են հագեցած նաեւ Dodge Charger-ը եւ Challenger Hellcat-ը:

Jeep Grand Cherokee Trackhawk-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 290 կիլոմետր: