Պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսեֆզայը կդառնա ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան:

ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ Մալալան ժամանակին քիչ էր մնում կյանքով հատուցեր այն բանի համար, որ աջակցել է աղջիկների կրթություն ստանալուն: Նա հրաշքով է ողջ մնացել թալիբների մահափորձից հետո եւ իր աշխատանքը շարունակել է արդեն հանաշխարհային մասշտաբով:

Աղջկա ծննդյան օրը, որն իր հասակակիցների համար դարձել է կայունության խորհրդանիշ, այժմ ՄԱԿ-ում նշում են որպես Մալալայի օր:

19-ամյա Մալալան Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի դափնեկիր է եւ աշխարհում ամենաերիտասարդ Խաղաղության նոբելյան մրցանակակիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նրան կհանձնարարի զբաղվել աղջիկների կրթության հարցերով: