Թուրքիայում սոցհարցում իրականացնող սոցոլոգիական հարցումներ իրականացնող «Եվրասիա» ընկերությունը իշխանություններին կատաղեցնող հայտարարություն է արել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Եվրասիա» ընկերությունը հայտարարել է, թե առաջիկա ապրիլի 16–ի սահմանադրական հանրաքվեին հաղթելու է «ոչ»–ը։
«Եվրասիա»–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ եթե հանրաքվեին հաղթի «այո»–ն, ապա իրենց ընկերությունը կլուծարվի, քանի որ դա ցույց կտա, որ իրենք վատ են աշխատել։
Նշենք, որ Էրդողանի հրահանգով խորհրդարանում ընդունվել է սահմանադրական փափոխությունների օրինագիծը, որը նախատեսում է նախագահական կառավարման անցում։ Ապրիլի 16–ին տեղի է ունենալիք հանրաքվեին ժողովուրդը «այո» կամ «ոչ» է ասելու այս նախագծին։




























