ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կմասնակցի Ավետարանչական եկեղեցու գերմանական համագումարին։ Մայիսի 25-ին նա բանավեճ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ «Բրանդենբուրգյան դարպասների» առջևի հրապարակում, հայտնել է Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ Բեդֆորդ- Շթրոմը, փոխանցում է DW–ն։

Գերմանիայում Օբամայի այլ ելույթներ , նրա խոսքով, ծրագրված չեն։ Հայտնի չէ նաեւ արդյոք Օբամային կուղեկցեն նրա կինը՝ Միշելը ու դստրերը՝ Մալիան ու Սաշան։ Բեդֆորդ- Շթրոմի խոսքով, Բարաք Օբամայի ելույթի համար որեւէ հոնորար նախատեսված չէ։

Ավետարանչական եկեղեցու գերմանական 36-րդ համագումարը անցնելու է Բեռլինում ու Վիտենբերգում, որը պաշտոնապես կոչվում է Մարտին Լյութերի քաղաք։ Ակնկալվում է, որ Բարեփոխման 500-ամյակի կապակցությամբ համագումարին կմասնակցեն մեծ քանակության հանրահայտ հյուրեր։ 1517-ի հոտկեմբերի 31-ին Լյութերը Վիտենբերգում հռչակել է իր 95 թեզիսները, որոնցից էլ սկիզբ է առել Բարեփոխումը ու բողոքականության պատմությունը։