Երկամսյա դադարից հետո՝ ապրիլի 11-ին վերականգնվել են Կիպրոսի հարցով բանակցությունները։ «Ես հույս ունեմ, որ բանակցությունների նոր փուլը մեզ կբերի հարցերի համաձայնեցմանն ու խնդրի լուծմանը»,- ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, փոխանցում է DW–ը։

Չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» առաջնորդ Մուստաֆա Ակինչիի հետ առաջին բանակցությունները ծրագրված են այս տարվա ապրիլի 20-ին։

Կողմերի բանակցությունները ընդհատվել էին այն բանից հետո, երբ Կիպրոսի հանրապետոթյան խորհրդարանը քվեարկել էր Հունաստանին կղզու միացման մասին 1950-ի «Էնոզիս» հանրաքվեի կապակցությամբ դպրոցներում հիշատակի միջոցառումներ անցկացնելու օգտին ։ Կիպրոսի թուրքական մասում այդ որոշումն ընդունե էին որպես ծրագրված սադրանք ու դադարեցրել բանակցությունները։ Բանակցային գործընթացը հնարավոր է դարձել Կիպրոսի խորհրդարանի որոշման չեղարկումից հետո։