Lincoln-ը ներկայացրել է նոր սերնդի Navigator ամենագնացը: Մոդելի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի մոթորշոուում: Արտաքուստ այն կրկնում է մեքենայի անցած տարվա կոնցեպտը:
Նոր Navigator-ը պատրաստված է Ford F-150-ի շասիներով՝ պողպատե կմախքով, այն հիմա ալյումինե թափք ունի, ինչը թույլ է տվել ազատվել շուրջ 91 կգ զանգվածից: Մեքենայի ընդհանուր երկարությունը 5.6 մետր է:
EcoBoost շարժիչի հզորությունը 385-ից հասել է 456 ձիաուժի: Դինամիկական բնութագրերն ու վառելիքի ծախսի վերաբերյալ տվյալները դեռեւս չեն հստակեցվում:
Navigator-ի սրահում առկա է 12 մատնաչափանոց կառավարման թվային վահանակ, SYNC 3 մուլտիմեդիա համակարգով մեծ էկրան՝ Apple CarPlay եւ Android Auto աջակցությամբ:





























