Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցությանը խոչընդոտելու, առճակատումը սրելու փորձերը անհեռատեսական են, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսնում ենք փորձեր խանգարել մեր համագործակցությանը, տեսնում ենք փորձեր սրել առճակատումը։ Համարում ենք, որ դա անհեռատեսական մոտեցում է»,- ասել է նախարարը։ Լավրովը հավելել է, որ «պատմությունն ապացուցել է, որ երբ Մոսկվան ու Վաշինգտոնը համագործակցում են, շահում են ոչ միայն մեր ժողովուրդները, այլեւ ամբողջ աշխարհը» ։




























