Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը մնում է այն թեման, որի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տեսակետները տարբերվում են։ Այս մաիսն հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով։

Նրա խոսքով Վաշինգոտոնն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ Սիրիայի կառավարությունն է քիմիական զենք կիրառել։ «Ես համարում եմ, որ ․․․ հաստատվում են այն փաստերով, որոնք կան մեր տրամադրության տակ, դրանք հաստատում են մեր որոշումը։ Սիրիային հասցված հարվածները հիմնավորված են եղել ու ուղղված էին սիրիական ուժերի դեմ։ Մենք վստահ ենք այդ փաստերի հարցում»,- ասել է Թիլերսոնը։ «Սա ընդամենը մեկ իրադարձություն է, որը կապակցված է Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման հետ։ Նման հիսուն միջադեպ է եղել»,- հավելել է նա։

Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան տարբեր տեսակետներ ունեն Իդլիբում թունավոր նյութերի կիրառման հարցում Դամասկոսի մեղավորության վերաբերյալ։ Ռուսաստանը չի փորձում որեւէ մեկին պաշտանել քիմիական թունավորմանը առնչվող իրավիճակում, առաջարկում է փորձագետներ ուղարկել Շայրաթ աէրոդրոմ։ «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ ես ոչ մեկին չեմ փորձում մեղադրել, կամ պաշտպանել։ Մենք պնդում ենք, որ անցկացվի ապրիլի 4-ին տեղի ունեցած գործողությունների օբյեկտիվ հետաքննություն»,- ասել է Լավրովը։

Նախարարն առաջարկել է փորձագետների միջազգային խումբ ուղարկել այն վայր, որտեղ քիմիական զենք է գործածվել ու այն աէրոդրոմ, որը ամերիկյան գործընկերների պնդմամբ, գործածվել է այնտեղից քիմիական հարձակում իրականացնելու համար։