Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ պայմանավորվել է ԱԳՆ-ի ու Պետդեպարտամենտի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակել, որպեսզի նրանք վերհանեն երկրների հարաբերություններում կուտակված «գրգռիչները»։ Այս մասին հայտնել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն ասել է, որ երկրնեըր պետք է մանրակրկիտ, «առանց որեւէ արհեստական զգացմունքների» դիտարկեն փոխհարաբերությունները նախեւառաջ Բարաք Օբամայի նախագահության տարիներին։ «Եթե երկու կողմերն էլ իրատեսական մոտեցում ցուցաբերեն այդ աշխատանքին, ապա այն անկասկած արդյունավետ կլինի ու թույլ կտա առողջացնել մեր հարաբերությունները»,- հավելել է նախարարը։




























