ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կողմ են Կորեական թերակղզու հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւն անշեղորեն կատարելուն, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք խոսել ենք նաեւ Կորեական թերակղզու իրավիճակի մասին, որը մեզ շատ է մտահոգում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կողմ են, որ անշեղորեն կատարվեն ՄԱԿ ԱԽ-ի այդ թեմայով ընդունված բանաձեւերը։ Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է գտնել ուղիներ առճակատման զսպանակից դուրս գալու համար, որպեսզի ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խնդիրը կարգավորելու համար՝ քաղաքական ու դիվանագիտական ջանքերի միջոցով»,- ասել է Լավրովը։