Գիտնականների թիմին հաջողվել է պարզել, թե ինչ տեսք են ունեցել առաջին դինոզավրերը։ Նրանց տվյալներով դրանք ունեցել են 2-3 մետր հասակ, երկար վիզ ու պոչ ու շարժվել են չորս ոտքի վրա, որոնք նման էին կոկորդիլոսի ոտքերին, հայտնում է Nature ամսագիրը։

Գիտնականները իրենց եզրկացությունները արել են Teleocrater rhadinus արխոզավրի մնացորդները հետազոտելիս, դա դինոզավրերի նախնիներից մեկն է, որը ապրել է ավելի քան 245 մլն տարի առաջ։ Արխոզավրերը ապրել են այն ժամանակ, երբ դինոզավրերը դեռ չէին բաժանվել թռչունների ու կոկորդիլոսների նախնիների։ Teleocrater rhadinus-ի առաջին  կմախքը հայտնաբերվել է դեռ 1933-ին, բայց այն ամբողջական չէր, դրա համար էլ չէր հաջողվել եզրակացություններ անել դրանց տեսքի մասին։ Մյուս նմուշները հայտնաբերվել են 2015-ին, ինչը թույլ է տվել բավականին ճշգրիտ վերականգնել ամենահին արխոզավրներից մեկի արտաքին տեսքը։