Autoweek պարբերականի ձեռքի տակ են հայտնվել նոր Citroen — C5 Aircross քրսովերի պաշտոնական լուսանկարները։ Ավտոմեքենան հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ, Շանհայի մոտորշոուի շրջանակներում։
Նոր քրոսովերը Aircross նախատիպի սերիական տարբերակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է երկու տարի առաջ։ 4,6 մետր երկարության ինքնագնացը կտեղակայվի C4 Cactus-ից մեկ աստիճան բարձր եւ կկարողանա մրցակցել, օրինակ, Nissan Qashqai-ի հետ։
Քրոսովերը կկառուցվի EMP2 մոդուլային հարթակի վրա եւ ամենայն հավանականությամբ կառաջարկվի նույն շարժիչներով, ինչ Peugeot 3008-ը։ Ավտոմեքենան կունենա 1,2-2,0 լիտր ծավալով շարժիչներ, որոնք կունենան 120-180 աստիճան ձիաուժ հզորություն։






























