Իրաքի Մոսուլ քաղաքի վրա հարձակողական գործողության ժամանակ քաղաքի մեծ մասն ավերվել է։ Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության համակարգող Լիզ Գրանդը, հաղորդում է DW-ն։
Նրա խոսքով՝ տեղանքի հետազոտությունն ու արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ քաղաքում ավելի քան 1100 շինություն է ավերվել։ Հիմնականում տուժել է քաղաքի արեւմտյան մասը։ Արեւմտյան Մոսուլից մոտ 300 հազար բնակիչ է փախել եւ նրանց կարող են հետեւել եւս հարյուր հազարը։
2017-ին հաջողվել է ազատագրել քաղաքի արեւելյան հատվածը, իսկ փետրվարին սկսվել է հարձակումը Արեւմտյան Մոսուլի վրա։




























