Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջեւ այս տարի կշարունակվեն սերտ շփումները։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուան»։

«Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ գործում են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների մի շարք մեխանիզմներ։ Այս տարի ՉԻնաստանի ու Ռուսաստանի առաջնորդները կպահպանեն սերտ շփումները ու համատեղ կուղղորդեն ու կծրագրեն երկկողմանի հարաբերությունների ու համագործակցության զարգացումը»,- ասել է Լու Կանը։

Նրա խոսքով, տարեսկզբից չին-ռուսական հարաբերությունները ու գործընկերությունը զարգացման ավելի ակտիվ միտում են ցույց տալիս։ Երկու երկրների միջեւ հաճախանում են բարձր մակարդակի վրա կապերը, զարգանում համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Չինաստանն ու Ռուսաստանը պահպանում են սերտ կապերն ու համակարգումը՝ միջազգային կարեւոր գործերի հարցով ու կայունացնող դերակատարում ունեն տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ «Որքան էլ փոխվի արտաքին միջավայրը, չին- ռուսական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում մեր վճռականությունը չի փոխվի»,- ասել է չին դիվանագետը։