ԱՄՆ ՌՕՈՒ-ը ամենամեծ ոչ միջուկային GBU-43 ռումբը նետել է Աֆղանստանի արեւելյան քարանձավների վրա,որտեղ թաքնվում են ԻՊ զինյալները։ Այս մասին հայտնում է ABCnews –ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղարին։ Այս ռումբի քաշը, որն անվանում են «բոլոր ռումբերի մայր» (MOAB) կազմում է 9․5 տոննա։
GBU-43/B Massive Ordnance Air Blast -ը ամերիկյան ֆուգասային ավիացիոն ռումբ է, որը ստեղծվել է 2002-2003թթ։ MOAB-ը շարունակում է մնալ ամենամեծ ավիառումբերից մեկը, որն ունի արբանյակային կառավարման համակարգ։
Պայթյունի ուժը կազմում է 11 տոննա՝ տրոտիլային համարժեքով, իսկ խոցման շառավիղը՝ մոտ 140 մետր, մասնակի փլուզումներ են տեղի ունենում նաեւ էպիկենտրոնից 1․5 կմ հեռավորության վրա։
MOAB-ն ունի կառավարման KMU-593/B համակարգ, որը ներառում է իներցիալ ու արբանյակային կառավարման համակարգերը




























