GBU-43 ռումբով Աֆղանստանի արեւելքի ռմբակոծության արդյունքում ոչնչացվել է ԻՊ զինյալների հենակետը։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ GBU-43-ը, որը հայտնի է նաեւ որպես «բոլոր ռումբերի մայր», նետվել է Նանգարհար նահանգի Աչին տեղանքում ԻՊ-ի քարանձավային թունելների վրա։ «Հարվածը հասցվել է աֆղանյան ու ամերիկյան ԶՈՒ-ի  համար ռիսկերը նվազագույնի հասցնելու ու ԻՊ մարդկային ու նյութական ռեսուրսներին առավելագույն վնաս հասցնելու նպատակով»,- նշվում է հրամանատարության հայտարարության մեջ։ Հայտնում են, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։ ԱՄՆ ԶՈՒ շարունակում է հարձակողական գործողությունը մինչեւ Աֆղանստանում ԻՊ-ի ամբողջական ոչնչացումը։

 GBU-43/B Massive Ordnance Air Blast-ը, որի քաշը կազմում է 9․5 տոննա, ամերիկյան ֆուգասային ավիացիոն ռումբ է, որը ստեղծվել է 2002-2003թթ։ MOAB-ը շարունակում է մնալ ամենամեծ ավիառումբերից մեկը, որն ունի արբանյակային կառավարման համակարգ։

Պայթյունի ուժը կազմում է 11 տոննա՝ տրոտիլային համարժեքով, իսկ խոցման շառավիղը՝ մոտ 140 մետր, մասնակի փլուզումներ են տեղի ունենում նաեւ էպիկենտրոնից 1․5 կմ հեռավորության վրա։

MOAB-ն ունի կառավարման KMU-593/B համակարգ, որը ներառում է իներցիալ ու արբանյակային կառավարման համակարգերը