Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ընդհանուր դիրքորոշման են հանգել Սիրիայի վրա ավիահարվածի հարցում ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ շեշտել Շայրաթ ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածի ծայրաստիճան սադրիչ դերը։ Մենք շատ մանրամասն խոսել ենք այս իրավիճակի մասին ԱՄՆ պետքարտուղարի հետ ու հանգել ընդհանուր տեսակետի, որ նման բան չպետք է այլեւս կրկնվի»,- ասել է նա Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ իր հանդիպման ժամանակ։
Նա նաեւ շատ կարեւոր է համարել Արեւմուտքի ծավալած հիստերիայի ֆոնին սադրանքներին չենթարկվելն ու թույլ չտալը, որ բանակցային գործընթացների շրջանակում ձեռնարկվող ջանքերը խաթարվեն։




























