Առնվազն յոթ մարդ է զոհվել Վենեսուելայում ամսվա սկզբից շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում։ Այս մասին հայտնել է Խուլիո Բորխեսը՝ ընդդիմության հսկողության տակ գտնվող խորհրդարանի նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը բռնությունների համար պատասխանատու է համարել կառավարությանն ու կոչ է արել լուծարել «զինված կիսառազմական ջոկատները», որոնք ենթադրաբար մասնակցել են ցուցարարների վրա հարձակումներին։ «Չի կարելի թույլ տալ զինված քաղաքացիական անձանց խմբերի գոյությունը, որոնք իրենցից ներկայացնում են կիսառազմական խմբավորումներ, դա հակասում է նրան, որ միայն Վենեսուելայի Զինված ուժերը պետք է երկրում զենք օգտագործելու իրավունք ունենան»,- նշել է Բորխեսը։