ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը Rolls-Royce կոնցեռնի հետ 372.5 մլն դոլարի պայմանագիր է կնքել՝ Lockheed Martin KC-130J օդանավերի շարժիչները մինչեւ 2022 թվականը վերանորոգելու համար, հաղորդում է RNS-ը:

Աշխատանքների մեծ մասը կատարվելու է Օքլենդում, կանադական Վինիփեգում եւ պորտուգալական Ալվերք Դու Ռիբատեժույում: Աշխատանքներն իրականացվելու են ԱՄՆ ծովային հետեւակի եւ Կորեայի կառավարության համար:

Բրիտանական Rolls-Royce ընկերությունն արտադրում է նաեւ սարքավորումներ ավիացիայի, նավերի, սուզանավերի համար: Rolls-Royce-ի ավիացիոն շարժիչներն օգտագործում են Boeing-ի եւ Airbus-ի մի քանի մոդելներ: