Tesla ընկերությունն այս տարվա սեպտեմբերին բեռնատար կներկայացնի, իսկ մեկուկես-երկու տարուց` փիքափ: Այս մասին հայտնել է ամերիկյան արտադրողի ղեկավար Իլոն Մասկը, հաղորդում է Motor-ը:
Ապագա նորույթների մասին մանրամասն տեղեկություն չկա: Սակայն անցյալ տարվա հուլիսի կեսերին Մասկը հրապարակեց ընկերության զարգացման ծրագիրը, որի համաձայն` «Թեսլա»-ի հավաքածուում, բացի էլեկտրական բեռնատարից, կլինի նաեւ ինքնուրույն կառավարման համակարգով ավտոբուս:




























