WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հեգնանքով է պատասխանել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին, որը քննադատել է կայքի գործունեությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետական ոչ հետախուզական ծառայությունը, որը ստեղծել է Ալ Կաիդան, ԻՊ-ն, Իրաքը, Իրանը ու Պինոչետին, WikiLeaks -ը կոչել է ոչ պետական հետախուզական ծառայություն»,- գրել է Ասանժը իր Twitter միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Պոմպեոն WikiLeaks –ը կոչել է «ոչ պետական, թշնամական հետախուզական ծառայություն, որը հաճախ է կապակցված Ռուսաստանի նման պետությունների հետ»։