Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու 54-ամյա փորձերից այն բանից հետո, երբ Brexit –ի գործընթացը վերհանեց ԵՄ-ի թուլությունն ու պառակտվածությունը, հայտնում է Express–ը։
ԵՄ-ն մի քանի տասնամյակ շարունակ Թուրքիային խոստանում էր անդամակցություն, իսկ վերջերս առաջարկել է արագացնել հանրապետության անդամակցությունը՝ փորձելով Էրդողանին համոզել երեք միլիոն միգրանտներին հետ պահել Եվրոպա ուղեւորվելու մտադրությունից։
Սակայն ելույթ ունենալով Newsnight հեռուստաալիքի եթերում՝ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Սեւիկն ասել է, որ Brexit –ից հետո թուրքական կառավարությունն այլ տեսակետ ունի ԵՄ-ին անդամակցելու մասին։
«Մենք փորձում ենք ԵՄ մտնել այն ժամանակ երբ դուք հեռանում եք այնտեղից։ Զավեշտն այն է, որ մենք դա բազմիցս փորձել ենք, ու մեզ այդպես էլ չեն ընդունել։ 54 տարի շարունակ մենք նստած սպասում էինք դռան շեմին, ասես մուրացիկներ լինեինք, ու մեր ժողովուրդը դրանից դժգոհ էր»,- ասել է Սեւիկը։
Նշում են, որ այդ հայտարարությունները հաճախանում են սահմանադրական փոփոխությունների հարցով հանաքվեի մոտենալուն զուգահեռ։ Այդ փոփոխությունները Էրդողանին թույլ կտան ընդլայնել իր նախագահական լիազորությունները։




























