ԱՄՆ-ն Հարավ-չինական ծով է ուղարկել Stethem հածանավը, հայտնում է ամերիկյան ՌԾՈւ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Այս քայլը ձեռնարկվել է Հյուսիսային Կորեայում միջուկային հնարավոր փորձարկումների կապակցությամբ աճող լարվածության ֆոնին։

«Հրթիռային Stethem հածանավը, որը տեղակայված էր Յոկոսուկեում, ծրագրային գործողություններ է իրականացնում Հարավ- չինական ծովում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նավատորմի ներկայացուցիչ Ռոբերտ Կլինը հայտնել է, որ այդ գործուղումը անձնակազմին հնարավորություն կտա կարեւոր փորձ ձեռք բերել առանցքային տարածաշրջաններում առաքելություններ իրականացնելու հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Կորեական թերակղզի էր տեղափոխել իր հարվածային նավախումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հաղորդագրություններով՝ Վաշինգտոնը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, որպեսզի կանխի միջուկային փորձարկումները։ Հյուսիսային Կորեան էլ իր հերթին սպառնացել է հարձակվել ամերիկյան ռազմակայանների ու Սեուլում նախագահական նստավայրի վրա։