Գիտնականները հանելուկային առաստաղ են հայտնաբերել հին եգիպտական շինարար Սենմութի դամբարանում: Ըստ հետազոտողների՝ դամբարանի կառուցման համար արտերկրային տեխնոլոգիաներ են օգտագործվել, գրում է Oane-ը:

Ինչպես պատմում է հետազոտող Սքոթ Վարինգը, նախկինում գիտնականները  բազմաթիվ նյութեր են գտել, որոնք վկայում են այն մասին, որ հին եգիպտական կառավարիչները եկվորներ են եղել: Նոր Թագավորության XVIII դինաստիայի  գործչի դամբարանի առաստաղը դրա եւս մեկ ապացույցն է: Դամբարանի առաստաղը երկնակամար է հիշեցնում՝ աստղակերպի նշաններով եւ այլ համաստեղություններով:

Գիտնականները պարզել են, որ Սենմութը Հաթշեպուստ թագուհու ճարտարապետն է եղել եւ ղեկավարել է  Կարնակե տաճարի շինարարությունը, որը հայտնի է աշխարհում ամենաբարձր կոթողով: Սոքթ Վարինգի խոսքով՝  ճարտարապետի դամբարանի առաստաղի վրա մասնագետների համար անհասկանալի անճշտություն կա. Կենտրոնում պատկերված է Օրիոն-Սիրիուս խումբը, որտեղ Օրիոնը Սիրուսի արեւմտյան մասում է, մինչդեռ պետք է լինի արեւելքում: