Չինական գերատեսչություններն ու շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մասնագետներն ուսումնասիրում են վարդագույն դարձած լիճը:
Ցինհայհու լիճը գտնվում է Չինաստանի Ցինհայ նահանգում: Վարդագույն են դարձել ոչ միայն լճի մակերեւույթը, այլեւ ջրիմուռներն ու մամուռը: Բացի այդ՝ լճից տհաճ հոտ է գալիս:
Սինհուայի փոխանցմամբ՝ արգելոցի ղեկավարությունը, որտեղ գտնվում է լիճը, արտասովոր երեւույթի մասին տեղեկացել է համացանցում տարածված եւ բուռն քննարկումների առիթ դարձած գրառումներից:
Արդեն թեստ են կատարում, արդյունքները հայտնի կդառնան մոտ ապագայում:



























