Թուրքիայի նախարարների խորհուրդը եւս երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը։ Հիմա որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը, հայտնում է AP–ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը խորհուրդ է տվել երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդ է տրվում երկարացնել ԱԴ ռեժիմը «քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ապահովման» համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո։