Citroen ընկերությունը ներկայացրել է նոր սերիական C5 Aircross քրոսօվերը, որի համաշխարհային պրեմիերան կկայանա Շանհայում ավտոշուի ժամանակ։ Մոդելի առանցքային առանձնահատկություններից է լինելու ինտերիերը, որը հաշվի է առնելու յուրաքանչյուր ուղեւորի հարմարավետությունը։ Citroen-ն այդ քրոսօվերը բնութագրել է, որպես «մարդկանց կարիքները հաշվի առնող», փոխանցում է Motor–ը։

Նորույթը դարձել է Aircross կոնցեպտի սերիական շարունակությունը, որը 2015-ին էր ցուցադրվել։ Նախատիպից այն ժառանգել է օպտիկայի դիզայնը։ Ամենագնացի երկարությունը կազմում է 4․5 մետր, լայնությունը՝ 1․84 մետր, իսկ անվային բազայի չափը հասնում է 2․73 մետրի։ Բեռնախցի տարողությունը հավասար է 482 լիտրի։