American Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվում է Լոս Անջելեսում։
Քանթրի ոճի կատարման համար մրցանակ է շնորհվել 20-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցած տարի Սվիֆտը ստացել էր տարվա արտիստուհու գլխավոր մրցանակը։ Բացի այդ, երգչուհին այս տարի ստացել է նաեւ MTV մրցանակաբաշխության երաժշտական գլխավոր պարգեւը։
Աշերը լավագույնն է ճանաչվել սոուլ ոճում, ով MTV music awards-ում հռչակվել էր ռիթմ-էնդ-բլյուզի լավագույն կատարող։
Աղջիկների թվում այս տիտղոսը բաժին է հասել 22-ամյա երգչուհի, մոդել եւ դերասանուհի Բարբադոս Ռիհաննային։ «Գրեմմիի» մրցանակակիրն իր SOS, Umbrella, Take a Bow, Disturbia, Live Your Life, Rude Boy, Love The Way You Lie, Whats my name երգերով ութ անգամ գլխավորել է Billboard Hot 100-ը։
16-ամյա կանադացի դպրոցական Ջասթին Բիբերը ստացել է «Տարվա բացահայտում» տիտղոսն, ինչպես նաեւ լավագույնն է ճանաչվել փոփ եւ ռոք ժանրում՝ շրջանցելով այս անվանակարգում առաջադրված Էմինեմին եւ Աշերին։
Բացի այդ, Ջասթին Բիբերը ստացել է «Տարվա արտիստ» մրցանակը։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել շոու-բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Քեյթի Փերին, Էմինեմը։
American Music Awards-ի հաղթողները որոշվում են ազգային քվերակությամբ։





























