Թուրքիայում ապրող ֆրանսիացի լուսանկարիչ եւ լրագրող Մաթիաս Դեպարդոնի նկատմամբ դատարանը արտաքսման որոշում է կայացրել։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Մաթիաս Դեպարդոնը օրեր առաջ Բաթման նահանգում առաջիկայում կառուցվելիք ջրամբարի տակ մնացող Հասանքեյֆ պատմական շրջանում National Geographic–ի համար լուսանկարներ է արել, որի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է նրան։
Ոստիկանությունը ֆրանսիացի լուսանկարչին տեղափոխել է դատարան, որտեղ նրան արտաքսելու որոշում է կայացվել, սակայն Մաթիաս Դեպարդոնի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը։



























