Թուրքիայում մեծ աղմուկ հանած գրքերով հայտնի Սուլեյման Յեշիլյուրթը Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանի որոշմամբ ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ հեռուստաընկերություններից մեկով Աթաթուրքի եւ նրա որդեգրած դստեր Աֆեթ Ինանի միջեւ սիրային կապի մասին հայտարարելու համար։

Դատարանը գրող–վերլուծաբան Սուլեյման Յեշիլյուրթին մեղադրանք է ներկայացրել Աթաթուրքին վիրավորելու  համար։ 

Նշենք, որ Սուլեյման Յեշիլյուրթը տարիներ առաջ ներկայացրել էր «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գիրքը, որը «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատները վիրավորական համատեքստում էր ներկայացրել։ Այդ գրքի հետ կապված հեղինակի դեմ անարդյունք դատական գործ էր հարուցվել։