Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից։ Այս մասին հայտնում է Imedinews-ը՝ վկայակոչելով կառավարության աշխատակազմը։
Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Չինաստանը ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Այն վրացական արտադրանքի համար կբացի մի շուկա, որն ավելի քան 1․4 մլրդ սպառող ունի, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
Վրաստանի ու Չինաստանի միջեւ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները սկսվել էին 2015-ի դեկտեմբերի 10-ին։ Իսկ բանակցությունների ավարտի մասին հուշագիրը ստորագրվել էր 2016-ի հոկտեմբերին։ Այսպիսով համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւողությունը ռեկորդային կարճ է եղել՝ 7 ամիս։
Վրաստանի ու Չինաստանի միջեւ առեւտուրը վերջին տարիներին աշխուժացել է։ Չինաստանը Վրաստանի չորս հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։ Չինաստան են արտահանում պղնձի հանքաքարեր ու խտանյութ, պղնձի ջարդոն, ոգելից խմիչք, այդ թվում վրացական գինի։ Վրացական գինու խանութ- սրահները օրեցօր ավելի պոպուլյար են դառնում Չինաստանում։




























