Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորների մեջ է եղել նաեւ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը Մոսկվայից պետք է ուղեւորվեր Սանկտ Պետերբուրգ` Վագրերի պաշտպանության ֆորումին մասնակցելու համար:

Ֆորումի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկը, Գլոբալ բնապահպանական հիմնադրամը, Գլոբալ վագրային նախաձեռնությունը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը: Սպասվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Դի Կապրիոն վագրերի պաշտպանության համար փոխանցել է մեկ միլիոն դոլար:

Նոյեմբերի 21-ին Նյու Յորքում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները նոյեմբերի 22-ին մեկնել են Մոսկվա: Դի Կապրիոյի մասին մանրամասնող տեղեկություն առայժմ չի եղել, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան: