Շվեյցարիայից եւ Կանադայից հետազոտողներն ուսումնասիրել են ամուսնացած զույգերի սեռական կյանքն ու պարզել, որ երկարատեւ սիրո հարցում երջանիկ են նրանք, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում ննջարանում:

Երբ զույգերը հաճախ են սեքսով զբաղվում՝ ֆիզիկապես միմյանց հանդեպ սեր ցուցաբերելով, ամրապնդվում է նաեւ նրանց հոգեւոր կապը: Նման զույգերը հաճախ են զրուցում, ժամանակ են անցկացնում միմյանց հետ, ձգտում են հաճախ միասին լինել:

Դոկտոր Ռոջեր Լիբիի խոսքով՝ «ինտիմ հարաբերություններում կապվածությունը սոսինձ է, որն ամեն ինչ իրար է ամրացնում, շատ կարեւոր է իրար հետ քնքուշ լինելը»: Այս մասին գրում է The Daily Mail-ը: