ՆԱՏՕ-ն ծրագրում է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում տեղակայված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ ընդգրկված են միայն դաշինքի երկրների ռազմական ստորաբաժանումները։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլերը, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։

«Այս փուլում մենք չենք ծրագրում տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը վրացական նավահանգիստներում։ Մենք իրոք գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները՝ Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է ու դաշինքին տեղեկություններ է փոխանցում տարածաշրջանի մասին։ Մեր ուշադրությունը սեւեռված է լինելու Սեւ ծովի լողավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը։ Դա նշանակում է, որ օրինակ Ռումինիան ղեկավարում է բազմազգ բրիգադ, որի մեջ ընդգրկված են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի մյուս անդամների զինծառայողները»,- ասել է Գետտեմյուլերը ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանի արդյունքներով։