Ղրղզստանի նախագահը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Այջիգիթ Բուրանովին։

Haqqin.az-ը հաղորդում է, որ համապատասխան կարգադրությունը ստորագրել է  Ալմազբեկ Աթամբաեւը։ Այջիգիթ Բուրանովն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ից։

Դեսպանին հետ կանչելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։