ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 25-ին ժամանել են Ադրբեջան:

Ռուսաստանից ժամանած համանախագահները Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարների հետ քննարկելու են ղարաբաղյան համակարտության լուծման գործընթացը: Պաշտոնական հանդիպումները նախատեսված են ուրբաթ օրը: Ապա համանախագահները կժամանեն Հայաստան:

Նշենք, որ նախօրեին Մոսկվայում համանախագահները հանդիպել են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: