Թուրքիայի խորհրդարանը հունիսի 7–ի երեկոյան ընդունել է Կատարի հետ դեռեւս 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ընդունված համաձայնագիրը ներառում է փոխադարձ այցեր զորամասեր, շտաբեր ու այլ զինվորական ստորաբաժանումներ, փորձի փոխանակում ներքին ու արտաքին անվտանգության ապահովման ոլորտներում եւ համագործակցություն ռազմական կրթության ոլորտում։
Այս լուրից հետո Թուրքիայի ֆոնդային բորսայում թուրքական լիրան սկսել է արժեզրկվել։
Նշենք, որ փորձագետները Կատարի հետ տարիներ առաջ ստորագրված համաձայնագիրը այս պահին վավերացնելը կապում են արաբական 7 երկրների կողմից Կատարի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք շարունակելու են Կատարի հետ զարգացնել հարաբերությունները։





























