Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

Այս առնչությամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի հունիսի 12-ին` ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է»: