Եթե Սթիվ Ջոբսը Հայաստանում ծնվեր, տաքսի կվարեր։ Այս մասին հունիսի 13-ին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն. ներկա փուլն ու ապագայի հեռանկարները» համաժողովում։
Նա վրդովմունք հայտնեց Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության առիթով։ «Մենք չգիտենք՝ ինչ մակարդակում կարող ենք հաջողակ լինել, եթե նույնիսկ չենք փորձել։ Նույնիսկ Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ներսում Պուտինի հետ պայքարում է իր շահերի համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։





























