Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին 700 կմ երկարությամբ պատի կառուցումը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիքը հայտարարել է, որ սա կօգնի կանխել Թուրքիա ահաբեկիչների ներթափանցումը: Այս մասին հաղորդում DW-ն:

Թուրքիան նման պատ է կառուցելու նաեւ Իրանի հետ սահմանին:

Նախարարի խոսքով՝ «ինտեգրված անվտանգության» ապահովման շրջանակում Թուրքիայի արտաքին սահմանները կհագեցնեն լուսավորման համակարգով, սենսորներով, տեսահսկման խցիկներով: