Բժիշկները 12 կար են դրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրթունքի վրա, ընկերների եւ հարազատների հետ բասկետբոլ խաղալուց հետո: Այս մասին հայտնել է Սպիտան Տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը:
«Բժիշկները 12 կար են դրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրթունքի վրա, քանի որ բասկետբոլ խաղալիս նրա հակառակորդներից մեը պատահմամբ արմունկով հարվածել է նախագահին: Նրան առաջին օգնություն են ցուցաբերել Սպիտակ Տան բժշկական կենտրոնի աշխատակիցները»,- ասված է Գիբսի հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, օգնություն ցուցաբերելիս բժիշկներն օգտագործել են սովորոականից ավելի բարակ թել, որի պատճառով էլ ավելի շատ կար դնելու անհրաժեշտություն է ծագել:
«Բժիշկները կարեր են դրել տեղային անզգայացում կիրառելուց հետո: ԱՄՆ նախագահի կյանքին ու առոջղությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Գիբսը:
Պարզվել է, որ Օբամայի շրթուրքը վնասողը եղել է ԱՄՆ Կոնգրեսի իսպանախոս խմբակցության ինստիտուտի ծրագրի տնօրեն Ռեյ Դեսերեգը:





























