«Հրապարակ»-ը տեղեկացնում է , որ  առաջիկայում պաշտոնի առաջխաղացում է սպասվում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնի ընտանիքում: Խոսակցություններ կան, որ Գալուստ Սահակյանի որդուն` Տիգրան Սահակյանին, որն առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետն է, նշանակելու են առողջապահության փոխնախարար: Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, թերթի տեղեկություններով, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: