Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկում այս տարվա փետրվարին ուշ երեկոյան երիտասարդ աշխատակցին դանակահարելու մեջ մեղադրվող տղամարդը հայտնաբերվել է:

Պարզվում է՝ դեղատան աշխատակցին դանակահարել է Խաչիկ Սարգսյանը: Ըստ նախաքննության՝ Սարգսյանն իրեն սպասարկելու հարցի շուրջ վիճաբանել է դեղատան աշխատակցի հետ եւ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին: Խաչիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ դանակահարված երիտասարդը Բժշկական համալսարանի ուսանող է:  Բժիշկներին հազիվ էր հաջողվել փրկել նրա կյանքը: