Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում «Էրգենեկոն»-ի դատավարության շրջանակներում սկսվել է  Սիվասի (Սեբաստիա) հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենի դատավարությունը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից ներկայացրած մեղադրականում նշվում է, որ Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենը կապի մեջ են եղել «Էրգենեկոն»-ի գործով անցնող առանցքային դերակատարներից մեկի՝  Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի եւ Էրսին Գյոնենջիի հետ։  Իբրահիմ Շահինը Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել է Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ  Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:

Բեքիր Չելիքի համար պահանջվում է 8,5-18 տարվա ազատազրկում՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» եւ «անօրինական զենքեր գնելու եւ պահելու» մեղադրանքով։  Էմրահ Գյոնենջին մեղադրվում է տեղյակ լինելով հանդերձ, սեփական ցանկությամբ ահաբեկչական կազմակերպությանն օգնելու մեջ: Էմրահ Գյոնենջիի համար պահանջվում է 7,5-15 տարի ազատազրկում։