Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հունիսի 27-ին 70-ամյա կնոջ են սպանել: NEWS.am-ի տեղեկություններով, սպանվածը Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Քոլյանն է:

Նրան սպանելու մեջ մեղադրվում է  ամուսինը՝ Կառլեն. Ք-ն, որը հունիսի 27-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: