Հայկական արմատներով ռուսաստանցի երկգչուհի Եվա Ռիվասը, որը 2010թ. «Եվրատեսիլում» ներկայացրեց Հայաստանը մասնակցել է «Մակսիմ» տղամարդկանց պարբերականի լուսանկարահանմանը:
Արդեն հունվարի համարում Ռիվասը կհայտնվի կիսամերկ եւ թափանցիկ հագուստով:
Հիշեցնենք, որ 23-ամյա երգչուհին «Եվրատեսիլում» «Ծիրանի կորիզ» երգով գրավեց 7-րդ տեղը, իսկ մրցույթի ամենագեղեցիկ կատարողների քվեարկությունում ճանաչվեց երրորդը:
Եվա Ռիվասը ծնվել է Ռոստովում, այնտեղ էլ ստացել է երաժշտական կրթություն: Մենակատար է եղել «Արեւիկ» մանկակակն էստրադային անսամբլում: 2008թ. սկսել է աշխատել մոսկովյան «Армения Продакшн» պրոդյուսերական կենտրոնում:





























