ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնահերթ հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով։ Այս մասին է գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ շարունակելով. «Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա հրատապ բուժման կուրս էր,անցել։ Ըստ լուրերի, ԱԱԾ– ում տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն Է նշվում՝ հունվարի սկիզբ։ Իսկ ձգձգումը պայմանավորված Է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան՝ դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել։ Հակոբյանը վերջին անգամ որպես ԱԱԾ տնօրեն կնշի այդ օրը. ենթադրվում Է, որ Սերժ Սարգսյանը նրան անպայման ինչ-որ մի մեդալ կտա, որից հետո նոր միայն հունվարին, թոշակի տարիքի 65-ամյակի լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից»:

Հասանելի է
русский


























